Ապրիլի 2-ին ժամը 14.06-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի հարակից ավազահանքում հայտնաբերվել է ականանման իր, հայտնում է :
Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը եւ ՀՀ ՊՆ ականազերծող մասնագետների խումբը, որը ժամը 17.25-ին տեղում պայթեցման եղանակով վնասազերծել է ձեռքի հրետանային նռնականետի ականը:





