AM
6 Ապրիլ 2011 - 06:38 AMT

Ապրիլի 5-ին և 6-ին ՀՀ ԱԻՆ-ը երեք ահազանգ է ստացել` մեկ հրդեհ և երկու դեղորայքային թունավորում

Ապրիլի 5-ին` ժամը 08.59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշեն գյուղում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է N 0470 արագիլի բույնը և էլեկտրական սյան վերևի հատվածը` 30 սմ:

Հաղորդագրության համաձայն, ապրիլի 5-ին` ժամը 10.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 11-րդ փողոցի թիվ 47 տան բնակիչ, 1990թ. ծնված Աննա Սարգսյանը ստացել է դեղորայքային թունավորում: Տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ ապրիլի 6-ին` ժամը 02.00-ին, դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղա¬փոխվել Երևան քա¬ղաքի Շիրակի փողոցի 4-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 1969թ. ծնված Գրիգոր Սարգսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: