AM
6 Ապրիլ 2011 - 07:59 AMT

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կատարվել է ընդամենը 1 սպանություն, որը բացահայտվել է

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 57-ը, գողության 117 դեպքից՝ 72-ը, կողոպուտի 6 դեպքից` 4-ը, խարդախության 37 դեպքից՝ 35-ը: Բացահայտվել է նաև խուլիգանության 9 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության ու խուլիգանության` 1-ական, կողոպուտի 2 և գողության 15 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհվել է, 41-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: