AM
6 Ապրիլ 2011 - 10:17 AMT

Ապրիլի 7-ին կբացվի «Մարդը և տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը

Ապրիլի 7-13-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում կկայանա «Մարդը և տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Ֆիլատելիստների միությունը (ՀՖՄ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) և ՀԱՅՓՈՍՏ ընկերությունը:

«Հայկական ֆիլատելիան ունի հարուստ և բարի ավանդույթներ՝ միջազգային և հանրապետական ցուցահանդեսների կազմակերպման առումով: Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը մի նոր էջ կբացի Հայաստանում ֆիլատելիայի զարգացման համար», – ասել է ՀՖՄ նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Մենք առաջին անգամ չէ որ, ՀՖՄ-ի հետ համատեղ իրականացնում ենք հանրապետական և միջազգային նշանակության ցուցահանդեսներ: Նամականիշների որպես պետության խորհրդանիշներից մեկի մասին իրազեկության բարձրացումը կարևորագույն գործոն է երիտասարդության արժեքային համակարգի ձևավորման մեջ», – ասում է ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք և պատվավոր հյուրեր:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «Կիլիկիա» գարեջրի գործարանը:

Հովանավորն է «Յունիքոմփ» ընկերությունը: