Սույն թվականի ապրիլի 7-ին ժամը 10:00-ի կողմերում Եհովայի վկաներ կրոնական աղանդից զանգահարել են «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն» և հետաքրքրվել PR ծառայությունների մատուցման կարգից: Սկզբում թաքցնելով ով լինելը, զանգահարողն ուղղակի նշել է, որ առայժմ ցանկանում են մամլո ասուլիս կազմակերպել Եվրոպական դատարանին ինչ-որ հայց ներկայացնելու և դրա արդյունքների մասին: Այնուհետև մեծ զգուշավորությամբ զանգահարողը ներկայացել է, որպես Արթուր Իսպիրյան «Հայաստանի Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպությունից»: Նա հետաքրքվել է թե ինչպես կարող է հանդիպել կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանի հետ խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար` առանց նախապես իմանալու, որ վերջինս ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը:
«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը կոչ է անում ԶԼՄ-ներին և PR ծառայություններ մատուցող ընկերություններին խուսափել նմանատիպ վտանգավոր և դրսից ֆինանսավորվող ուժերին որևէ տեսակի աջակցություն ցուցաբերելուց: Իսկ զանազան կրոնական աղանդներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը չի զբաղվում կրոնական աղանդների PR-ով:





