Արդշինինվեստբանկում ապրիլի 8-ից մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում բանկում ընդունվելու են ՀՀ դրամով ավանդներ մինչև 13 տոկոս տոկոսադրույքով:
Բանկն ընդունում է նաև ավանդներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. «Բանկում մեկնարկած եռամսյա ակցիան, հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը, իրենց խնայած գումարների դիմաց ստանալ առավել բարձր եկամուտներ», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:





