AM
12 Ապրիլ 2011 - 04:39 AMT

Կալանավորվել է ՀՀ ոստիկանության ավագ քննիչ Վահան Խանզադյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արամ, Արթուր Մարտիրոսյան եղբայրների և Հրաչյա Պետրոսյանի ապօրինի ձեռք բերած հրազենների գործադրմամբ` 2009թ. նոեյմբերի 05-ին Գավառում երեք անձի նկատմամբ սպանության փորձի, ինչպես նաև նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 2011թ. ապրիլի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին:

Նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորում` երկու ամիս ժամկետով: