AM
1 Օգոստոս 2003 - 17:41 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԳՐԱՍԵՆՅԱԿՆ ԱՅՍՕՐ ՀԵՐՔԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԻՐ ԻՍԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Վրաստանի պետական գրասենյակը պաշտոնապես հերքել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի մահվան մասին իր իսկ տարածած հաղորդագրությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Կախա Իմնաձեն այսօր ժամը 15:30-ին Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Էդուարդ Շեւարդնաձեին զեկուցել են Հեյդար Ալիեւի մահվան մասին: 5 րոպե անց մամուլի քարտուղարը երկրորդ ճեպազրույցն է անցկացրել եւ հայտարարել, որ Ադրբեջանի նախագահի մահվան մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: