AM
13 Ապրիլ 2011 - 08:58 AMT

Առաջիկա գիշերը հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են ցրտահարություններ

Ապրիլի 14-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում, Տավուշի հովիտներում, Սյունիքի հովիտների առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` օդում մինչև -20 C, հողի մակերևույթին մինչև -2…-30 C: Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, գիշերը ժամը 03:00-ին օդի ջերմաստիճանը սպասվում է 00 C, 04:00-ին` -10 C, 05:00-07:00 –ին` -20 C, քամին հյուսիս արևմտյան 1-3 մ/վրկ: Ցրտահարության տևողությունը կկազմի 3 ժամ: Խորհուրդ է տրվում կազմակերպել այգիների ծխահարում սկսած գիշերը ժամը 03:00-ից: