AM
13 Ապրիլ 2011 - 13:39 AMT

Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի զարգանա պարարտանյութի տեղական արտադրությունը

Հայաստանում ազգային պարարտանյութ ստեղծելու Կառավարության ծրագիրը տվել է տպավորիչ արդյունքներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Պարարտանյութեր Հայաստան ներկրելու մասով մենք լուրջ խնդիր ունենք: Հայաստանում պարարտանյութի մշակմանն ուղված ծրագրի արդյունքները տպավորիչ են: Նախ , ազգային պարարտանյութի արտադրողականությունը առավել բարձր է, քան ներկրվող պարարտանյութինը, ինքնարժեքն ավելի ցածր: Հայաստանում մշակվող պարարտանյութը վնասարար ազդեցություն չի թողնում հողի վրա, այլ ընդհակառակը`նպաստում է հողի վերականգմանը»,- ասաց Սարգսյանը:

Վարչապետըն ասաց, որ այս տարի Կառավարությունն արդեն պատվիրել է ազգային արտադրողին, որպեսզի վերջինս ուղղակիորեն պայմանագիր կնքի գյուղացիների հետ և իրականացնի պարարտանյութի մատակարարում:

«Այսօր գյուղացին չգիտի, որ մենք մշակում ենք մեր պարարտանյութը: Ազգային արտադրողը կսովոսերցնի գյուղացուն ինչպես օգտագործել պարարտանյութը: Մեկ-երկու տարում հեղափոխական փոփոխություն կլինեն այս ոլորտում»,- ասաց վարչապետը` հավելելով, որ այս պահին պարարտանյութը տրամադրվում է անվճար: Գնային համեմատությունները ցույց են տալիս, որ տեղական պարարտանյութը 30 տոկոս ավելի էժան է, քան ներկրվողը: