Ապրիլի 14-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ժամանակ լսվել է Հայաստանի հարցը: Ըստ «Հայկական ժամանակի» աղբյուրների, հարցը բավական երկար է քննարկվել: Այդ աղբյուրների համաձայն, Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համերբերգերը կտրուկ հարցաադրումներ է կատարել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, մասնավորապես անհրաժեշտ է համարել գտնել ու պատժել մարտի 1-ին կրակողներին կամ կրակի հրաման տվողներին: Հայաստանի հարցով համազեկուցողներից Աքսել Ֆիշերը նիստի ժամանակ հայտարարել է, որ մարտի 1-ի բացահայտման հարցում առաջընթաց չկա: Նա արձանագրել է, որ Հայաստան կատարած այցից հետո որոշ քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, սակայն բանտերում դեռ մարդիկ կան: Ըստ Ֆիշերի ոստիկանության բարեփոխումները չնչին են, իսկ «Ոստիկանության վարքը անընունելի», հայտնում է թերթը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը իր ելույթում նշել է, որ, իհարկե, ամեն ինչ հեռու է կատարյալ լինելուց, բայց հետաքննությունը շարունակվում է մեղավորներին բացահայտելու նպատակով:





