AM
15 Ապրիլ 2011 - 08:23 AMT

«Հայկական ժամանակ». Ալիկ Սարգսյանի համար նորմալ է, որ Երևանի ոստիկանապետը ցանկանում է իր պաշտոնը գրավել

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ապրիլի 14-ին լրագրողների հարցերին պատասխանելիս հաստատել է իր և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունների լարվածությունը: Այդ մասին օրեր առաջ հայտնել էր «Հայկական ժամանակ»-ը:

Ըստ թերթի, Ալիկ Սարգսյանը նշել է, որ ինքը Երևանի ոստիկանապետի վերջին` մարտի 25-ին հրավիրած ասուլիսից հետո նրան նկատողություն է արել, ինքը Նազարյանն ընդունել է, իսկ այժմ իրենց միջև խնդիրներ չկան, և իրենց հարաբերությունները զուտ աշխատանքային են: Ալիկ Սարգսյանը նաև բնական է համարում, որ Նազարյանը ցանկանում է դառնալ հանրապետության գլխավոր ոստիկանապետ, նշելո, թե «վատ է այն զինվորը, որ չի ուզում դառնալ գեներալ»: