«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում ապրիլի 14-ին սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Կոշ» ՔԿՀ վարչակազմի հայցադիմումի քննարկումը: «Հայկական ժամանակ»-ը նշում է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ անցկացնող դատական նիստն սկսվել է անօրինականությամբ, քանի որ դատավորը լրագողրներին արգելել է տեսանկարահանել և լուսանկարահանել:
Ւնչպես նշվում է թերթում, ՀՀ օրենսդրությունում գոյություն չունի որևէ իրավական ակտ, որը դռնբաց ընթացակարգով քննվող վարչական գործերի ժամանակ դատավորին իրավունք տա լրագրողներին արգելել նկարահանում ու լուսանկարելը: Նիկոլ Փաշինյանը դատավորին միջոնդրել է փոխել իր մոտեցումը, սակայն մերժում է ստացել:





