Եվրոպայի խորհուրդը ՀՀ իշխանություններին վերջնագիր է ներկայացրել: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը ապրիլի 15-ին հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը, ԵԽԽՎ կայքում տեղադրված այս հայտարարությունից բացի, կայքում տեղադրված են համազեկուցողների ծանոթությունները Հայաստան այցելությունների վերաբերյալ, որտեղ համազեկուցողները Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման համար վերջնաժամկետ են նշանակել հունիս ամիսը, և կոչ են արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել Սասուն Միքայելյանին, ելնելով վերջինիս առողջական խնդիրներից:
«ՀԺ» -ի աղբյուրների համաձայն, ամռանը համազեկուցողները կրկին այցելելու են Հայաստան:





