Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության:
Արցախի ղեկավարը ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ՝ կարեւորել նրանց աշխատանքը: Նախագահն անդրադարձել է համակարգում առկա հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ:





