AM
17 Ապրիլ 2011 - 12:58 AMT

Թուրքիան սկսելու է սեփական ուղղաթիռների և ինքնաթիռների արտադրությունը

Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ Թուրքիան ապագայում արտադրելու է սեփական ուղղաթիռները և ինքնաթիռները, հաղորդում է TRT Russian-ը: «Առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ մենք սկսելու ենք հայրենական ուղղաթիռների արտադրությունը 2013-ին, իսկ 2020-ին՝ հայրենական ինքնաթիռների»,- ասել է Զաֆեր Չաղլայանը:

Նա նաև նշել է, որ ողջ Անատոլիան ծածկվելու է ճեպընթաց գնացքների ցանցով:

Խոսելով տնտեսության և արդյունաբերության հատվածի զարգացման մասին՝ նախարարը հայտարարել է, որ երկաթուղային ցանցի միջոցով Թուրքիայում ամենահեռավոր բնակավայրերի միջև հեռավորությունը տևելու է 6-7 ժամ: