AM
18 Ապրիլ 2011 - 06:31 AMT

Արցախի նախագահը երկրի երիտասարդների հետ միասին այգի է հիմնադրել

Արցախի նյախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ, որտեղ հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ մեկտեղ մասնակցել է երիտասարդական այգու հիմնադրմանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը` բնության պահպանումը համարելով պետության եւ հասարակության զարգացման կարեւոր հիմքերից մեկը, հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: