AM
20 Ապրիլ 2011 - 08:06 AMT

Վրաերթի ենթարկելուց հետո վարորդը տուժողին տարել է հիվանդանոց

Ապրիլի 19-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա Էմիլիա Ա.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 30-ամյա Արմեն Տ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Հ. Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Էմիլիա Ա.-ին:

Պատահարից հետո վարորդն աղջկան տեղափոխել է հիվանդանոց, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

Կատարվում է քննություն: