Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը, Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել ապրիլի 20-ին: Միջին տարիքի մի տղամարդ իրեն ցած է նետել Երևանի Հաղթանակ կամրջից և տեղում մահացել է:
«Երեկվա դրությամբ ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը պաշտոնապես դեռ ճշտված չէր: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպանություն գործած տղամարդը Երևանի Սարի Թաղի բնակիչ, 41-ամյա Աղաբեկ Սարգսյանն է: Նրա գրպանից իրավապահները հայտնաբերել են գրություն, որտեղ նա շարադրել է, թե ինչու է նման ծայրահեղ քայլի դիմել: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ գրության մեջ կան գրառումներ, որոնք վերաբերում են ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ Աղաբեկ Սարգսյանի ունեցած խնդիրներին»,- հայտնում է թերթը:





