«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, արդեն պատրաստ է 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի մասին պատմող, ավելի քան 120 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմը: Մոտ օրերս այս մասին կհայտարարվի, և ֆիլմը կներկայացվի հանրության դատին:
Թերթը հաղորդում է, որ ֆիլմում օգտագործվել են մարտի 1-ի` ինչպես հանրությանը հայտնի, այնպես էլ անհայտ կադրեր, որոնք չնայած գտնվում են ՀՀ իրավապահների տրամադրության տակ, բայց համառորեն անտեսվել են: Նոր ֆիլմը թողարկելու է բազմահազարոնց օրինակներով և բաժանվելու է Հայաստանի ողջ հանրությանը, այդ թվում նաև` պետական մեծուփոքր պաշտոնյաներին: «Հայկական ժամանակը» նշում է, որ Ֆիլմում կընդգրկվեն նաև օրերս ինտերներտում հայտնված 2-3 րոպեանոց կադրերը` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի` փաստահավաք խմբում տեղի ունեցած հարցաքննություններից:





