AM
22 Ապրիլ 2011 - 07:23 AMT

Մատենադարանի դիմաց մեքենա է շրջվել, տւժածները տեղում բուժօգնություն են ստացել

Ապրիլի 21-ին՝ժամը 22.41-ին ,ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 53 հասցեում գտնվող Մատենադարանի կենտրոնական մուտք բարձրացող ավտոճանապարհին շրջվել է ավտոմեքենա և տուժածներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛Կիլիկիա՛՛ տաքսի ծառայությանը պատկանող ՛՛Սամանդ՛՛ մակնիշի Տ 7836 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե հենապատին և թեքվել կողքի:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ,1975թ.-ին ծնված Արթուր Գրիգորյանին և ուղևորներ,1959թ.-ին ծնված Արուսյակ Հարությունյանին և 1962թ.-ին ծնված Վարդուհի Գրիգորյանին, որոնք տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:

Փրկարարների ուժերով ավտոմեքենան անվնաս դուրս է բերվել երթևեկելի մաս: