AM
22 Ապրիլ 2011 - 09:15 AMT

Տիգրան Բալայան. Էդվարդ Նալբանդյանի` Իսրայելի դեսպան լինելու մասին լուրը անհեթեթությունների շարքից է

Ապրիլի 22-ին «Հրապարակ» օրաթերթը հղում կատարելով ԱԳՆ իր աղբյուրին լուր էր տպագրել, թե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անցնելով ԱԳՆ ղեկավարի պաշտոնին, միաժամանակ մնացել է որպես Իսրայելում ՀՀ դեսպան: Այդ առումով պարզաբանում է տվել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ով նշել է, թե «դա պարզունակ անհեթեթությունների շարքից է»:

Բալայանի խոսքով Էդվարդ Նալբանդյանի ԱԳ նախարար նշանակվելուց անմիջապես հետո, համապատասխան նամակներ են ուղարկվել Իսրայել, Վատիկան եւ Անդորրա, որտեղ համատեղության կարգով որպես դեսպան հավատարմագրված էր Է.Նալբանդյանը, առ այն, որ նախարար նշանակվելու կապակցությամբ նա թողնում է այդ երկրներում դեսպանի պաշտոնը:

«Նաեվ չեմ կարծում, թե այդ տեղեկատվության աղբյուրը ԱԳՆ-ից է, քանի որ նման անգրագիտություն նախարարության աշխատակիցը չէր կարող ասել»,- ընդգծել է Տիգրան Բալայանը: