AM
22 Ապրիլ 2011 - 10:19 AMT

ՀՀ պաշտպանության գերատեսչությունը զարգացնում է մարդասիրական ականազերծման ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆանդ կազմակերպության միջազգային համագործակցության գծով խորհրդական Իստոկ Հոչևարին, տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին:

Ինթերնեյշնլ Թրասթ Ֆանդ կազմակերպության ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակն է մարդասիրական ականազերծման ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ականապատված տարածքների ականազերծման ռազմավարության և ականազերծման գործողությունների ազգային ընթացակարգերի մշակմանն առնչվող հարցեր: Պարոն Հոչևարը տեղեկացրել է, որ Ինթերնեյշնլ Թրասթ Ֆանդը պատրաստ է սերտ համագործակցություն սկսել և տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն տրամադրել նորաստեղծ «Մարդասիրական և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, հաղորդում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից: