AM
1 Օգոստոս 2003 - 15:37 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՌՈՒՄԲ Է ՊԱՅԹԵԼ

Թուրքիայի արդարադատության նախարարության շենքում այսօր ռումբ է պայթել: Ինչպես տեղեկացրել է «Բետա»
գործակալությունը, ավելի ուշ նախարարության պահակային ծառայության աշխատակիցը հայտնաբերել է մի կասկածելի փաթեթ եւ նետել է բակ: Երբ ոստիկաններից մեկը փորձել է բացել փաթեթը, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, ինչի հետեւանքում վիրավորվել են իրենց գործընկերոջ գործողություններին հետեւող շուրջ 16 թուրք ոստիկաններ: Անկարայի քաղաքապետ Յախյա Գուրիի խոսքերով` առայժմ ոչ ոք պայթյունի պատասխանատվությունը չի վերցրել իր վրա: Նշենք, որ ծայրահեղական ձախերը եւ իսլամական կազմակերպությունները բազմիցս պայթյուններ են իրականացրել Թուրքիայում: