AM
22 Ապրիլ 2011 - 12:13 AMT

Թուրք պատգամավորը դարձել է «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» նամակի միլիոներորդ հասցեատերը

«Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» նախաձեռնության շրջանակերում ուղարկվել է միլիոներորդ նամակը, որի հասցեատերը թուրք պատգամավոր Կուրսատ Աթիլգանն է: Էլեկտրոնային նամանկն ուղարկելուց հետո ՄԻԱԿ ակտիվիստները երկու սպիտակ աղավնի են բաց թողել USB ֆլեշ հիշողությամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար: Ինչպես լրագրողներն են հայտնել ծրագրի ակտիվիստներ Լուսինե Հակոբյանը և Հասմիկ Դամիրյանը, ծրագրի մեկնարկից անցած երկու շաբաթում ստացվել են բազմաթիվ արձագանքներ և շատ հասցեատերեր սատարել են նախաձեռնությանը, միանալով խմբերի կամ ուղերձներին սոցիալական ցանցերում, մասնավորապես, Facebook и Twitter-ում: Ցասումնալից մի նամակ էլ ստացվել է Ադրբեջանից՝ Հեյդար Ալիևի հիմնադրամից:

Իր հերթին կուսակցության քարտուղար Նաիրա Կարապետյանը նշել է, որ սպիտակ աղավնիները խորհրդանշում էին ծրագրի խաղաղ բնույթը:

ՄԻԱԿ-ը մտադիր է նաև մինչև մայիսի 8-ը 4 մլն անվանական էլեկտրոնային նամակ հղել աշխարհի բոլոր երկրների կառավարությունների անդամներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցների ու քաղաքական ու հասարակական կազմակերպությունների անդամներին՝ նպատակ ունենալով հակազդել ադրբեջանական ստահոդ քարոզչությանն ու աջակցել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: