AM
23 Ապրիլ 2011 - 05:44 AMT

«Հրապարակ». Ինչու՞ է Թամար Պողոսյանը հրաժարական տալիս

Ապրիլի 22-ին լուրեր տարածվեցին, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը պատրաստվում է հրաժարական տալ: «Հրապարակը» նշում է, որ նա ասել է, որ ինքը սովորական աշխատող չի, որ հրաժարականը մի հատ դիմում լինի: «Որպեսզի ես որպես գործադիր տնօրեն հրաժարական տամ, ես իրավական. ֆինանսական բազմաթիվ գործառույթներ ունեմ, և այդ բոլորը պիտի հանձնվի և ակտեր կազմվեն ու դիմումի հետ ուղարկվեն: Հիմա այդ գործընթացների մեջ եմ, բայց նաև աշխատում եմ»,- հայտարարել է Պողոսյանը:

Հարցին, թե որն է հրաժարականի պատճառը, ինքը հետ է կանգնում պայքարից, նա պատասխանեց. «Ոչ, բացարձակ: Իմ հրաժարականի բուն նպատակը նա է, որ ոչ ոք չմտածի, թե ես իմ պաշտոնի համար եմ կռիվ տալիս: Պայքարն ու պաշտոնն իրար հետ կապ չունեն»: Ի դեպ, տկն Պողոսյանը ապրիլի 26-ին ասուլիս է տալու: