AM
24 Ապրիլ 2011 - 08:16 AMT

Սամվել Բալասանյան. Ժամանակակից Թուրքիան պետք է ազատվի ցեղասպան պետություն լինելու խայտառակ պիտակից

Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցների ղեկավարները և մարզը ներկայացնող պատգամավորներ` Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանի, Մարտուն Գրիգորյանի, Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասնայանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից Թուրքիան համամարդկային արժեքներից խոսելուց առաջ պետք է ազատվի ցեղասպան պետություն լինելու խայտառակ պիտակից` ճանաչելով դարասկզբին կազմակերպված Ցեղասպանությունը: