AM
26 Ապրիլ 2011 - 13:33 AMT

Հայաստանի կրթության նախարարը Վիեննայում մասնակցել է Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված պիկետին

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 23-24-ին այցով գտնվում էր Ավստրիայում, որտեղ հանդիպել է Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը, Աշոտյանն Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է Հայոց ցեղասպանության 96-ամյակին և Զատիկին նվիրված միջոցառումներին:

Նախարարը հայ ուսանողների հետ միասին մասնակցել է նաև սբ.Ստեփանոս եկեղեցու մոտ կազմակերպված Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված պիկետին: