AM
29 Ապրիլ 2011 - 10:56 AMT

Այսօրվանից ԵՊՀ-ում սպասելու են նոր ռեկտորի ընտրություններին

Ապրիլի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին և սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների հետ:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով: