AM
30 Ապրիլ 2011 - 10:47 AMT

Երեւան-Աբովյան ճանապարհին 1500 հացենի է տնկվել

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը Երեւան-Սեւան միջպետական ճանապարհի Երեւան-Աբովյան հատվածում ապրիլի 30-ին կազմակերպել էր ծառատունկ, որի ընթացքում տնկվել է 1500 հացենի տեսակի ծառ:

Միաժամանակ Կոտայքի ճանապարհաշինարարական կազմակերպությունը վերոնշյալ ճանապարհի բաժանարար գոտում տեղադրել է թփեր:

Նշենք, որ սա տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից իրականացված միակ ծառատունկը չէ. անցյալ տարի Սեւան-Երեւան ճանապարհի երկայնքով տկնվել են բազմաթիվ ծառեր ու թփեր: Ծառատունկը շարունակական է լինելու, եւ ճանապարհների բարեկարգման միջնաժամկետ ծրագրի շրջանակներում առաջիկա տարիներին միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին կտնկվեն ավելի քան 140 հազար ծառեր ու թփեր, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը: