AM
2 Մայիս 2011 - 09:55 AMT

Երկու մեքենաների բախումից տաքսու վարորդը տեղում մահացել է

Մայիսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ին Սարալանջի ճանապարհին իրար են բախվել 41-ամյա Կորյուն Խ.-ի վարած «Մերսեդես-Բենց C 230» և «Բրաշ» տաքսի ծառայության վարորդ, 56-ամյա Սարգիս Գրիգորյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Ս. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն, հաղորդում է Ոստիկանությունը: