Մայիսի 6-ին, ժամը 17:00-19:00` Բյուրոկրատ գրախանութում, և նույն օրը ժամը 20:00-22:00` Ուլիխանյան ակումբում, կկայանա Հովհաննես Իշխանյանի առաջին գրքի շնորհանդեսը:
«Ուվալնյատի օրը» ժողովածուն ներառում է 16 պատմվածք: Համանուն պատմվածքում հերոսը զորացրվում է բանակից, բայց չի կարողանում գնալ զորամասից:
Գիրքը տպագրվել է 300 հարյուր օրինակով: Ձևավորումը` Վահե Բուդումյանի, գրախոսականը` Սեդա Շեկոյանին:
Հովհաննես Իշխանյանը ծնվել է 1988 թվականին: Սովորում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Կիրառական ծրագրավորման ֆակուլտետում: Տպագրվել է «Բնագիր» և «Ինքնագիր» գրական հանդեսներում: Թղթակցում է հայկական մամուլին:





