Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի հայտարարությունը, որն ասել է թե հայ զինծառայողները սպանվել են ոչ թե ադրբեջանական կողմի դիպուկահարների բացած կրակի հետևանքով, այլ միմյանց միջև վիճաբանության պատճառով:
«Այդ հայտարարությունները ընդամենը Սաբիրօղլուի լկտի երևակայության արդյունքն են: Նա հավանաբար շփոթել է ադրբեջանական բանակում կատարվող միջադեպերի հետ: Հայ զինծառայողները սպանվել և վիրավորվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով»,-ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նա հավելել է, որ սադրիչ գործողությունների դիմաց Ադրբեջանը ստանում է և կստանա հայկական կողմի համարժեք պատասխանը:
Ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից):





