AM
3 Մայիս 2011 - 09:02 AMT

Երևանի մայր եկեղեցում հոգեհանգիստ կկատարվի ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի

Մայիսի 4-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի հոգեհանգիստ ի հիշատակ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի:

Արարողության սկիզբը ժամը 1830-ին: