AM
1 Օգոստոս 2003 - 15:13 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿ ԱՊՕՐԻՆԻ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՏԵՂԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Ադրբեջանում հնարավոր է իրադրության ապակայունացում` արտակարգ իրավիճակի մշտատեւ անցումով: Նման կարծիք է հայտնել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը` Հարավային Կովկասի երկրների գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյքի Թալվիթիեի հետ Բաքվում հանդիպման ժամանակ: Իր այդ մտահոգությունը նա բացատրել է նրանով, որ «այսօրվա դրությամբ Ադրբեջանում գոյություն ունեն արյունահեղություն հրահրելու ընդունակ ապօրինի զինված կազմավորումներ»: «Միջազգային կառույցներն պետք է շահագրգռված լինեն Ադրբեջանում կայուն իրադրության պահպանմամբ, ուստի պետք է օգտագործեն իրենց բոլոր ռեսուրսները, ընդհուպ մինչեւ կառավարող թիմի դիվանագիտական ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելը, որոնց կանցնի երկրի իշխանությունը»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքական գործիչը: