AM
3 Մայիս 2011 - 17:09 AMT

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Մարիամ Սուխուդյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության

Հայաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով ըստ Մարիամ Սուխուդյանի հայցի` ընդդեմ ՀՀ ոստիկանության անմեղության կանխավարկածի խախտմամբ պատճառված բարոյական վնասի հատուցման պահանջի մասին հայցվորի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, որոշեց Մարիամ Սուխուդյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Գործի քննությունը նշանակվել է մայիսի 4-ին: