Մամուլում լորեր են տարածվել, թե մի շարք հասարակական կազմակերպություններից և բարձրաստիճան պաշտոնյաներից, այդ թվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից բացի, Հայաստանի նախագահին քաղբանտարկյալներին ներում շնորհելու խնդրանքով դիմել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Այնուամենայնիվ, ինչպես նշում է «Հայկական ժամանակ»-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվան Տեր Վահրամը Քահանան լրագրողների հետ զրույցում չի հերքել, բայց և չի հաստատել տարածված լուրերը: Ինչպես ենթադրում է թերթը, Մայր Աթոռը փաստորեն խուսափում է դեռևս պաշտոնապես հայտարարել այդ մասին, թողնելով լուրի հրապարակումը քաղբանտարկյալներին ազատ արձակելուց անմիջապես առաջ:





