Մայիսի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հիվանդանոց և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ:
Վաղը Լևոն Տեր-Պետրոսյանը կայցելի նաև քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեծարգո պարոն նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին և մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը», հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունը:
Սասուն Միքայելյանը դատապարտվել է մարտի 1-ի գործով: Նրան մեղադրանք է ներկայացվել զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի ապօրինի պահման համար: Ներկայումս Միքայելյանը ազատազրկման մեջ է գտնվում:





