Գիտական լրագրության խմբի թեմատիկ սեմինարը՝ նվիրված արտերկրային քաղաքակրթություններին (ներառյալ SETI, արտարեգակնային մոլորակներ,աստղակենսաբանություն, Երկրի վրա կյանքի ծագումը, ՉԹՕ-ներ և հնայց) տեղի կունենա մայիսի 6-ին ժամը 18:00-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնի թիվ 7.2 լսարանում: Ծրագրում՝ «Արտարեգակնային մոլորակների և արտերկրային քաղաքակրթությունների որոնումների ծրագրերը» /զեկուցող` Ա.Մ.Միքայելյան/, «Երկրի վրա կյանքի առաջացումը» /զեկուցող` Էդգար Թամարյան/, քննարկումներ: Սեմինարին հրավիրվում են գիտնականներ(աստղագետներ, քիմիկոսներ, կենսաբաններ, բժիշկներ, փիլիսոփաներ,պատմաբաններ, հնագետներ), ոլորտով հետաքրքրվող սիրող աստղագետներ և գիտությունը լուսաբանող լրագրողներ, ընդհանուր առմամբ` մոտ 45 մասնակից:





