Մայիսի 5-ին՝ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` եկեղեցու հարակից ձորը տղամարդ է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով ձորից (50-60մ խորությունից) դուրս է բերվել Երևան քաղաքի բնակիչ,1946թ.-ին ծնված Հրանտ Արամյանի դին և հանձնվել շտապօգնության բրիգադին:





