Մայիսի 5-ին՝ժամը 14.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացման կոմբինատին հարակից շինհրապարակում տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով շինարարության աշխատակիցներ` Կապան քաղաքի բնակիչ,1989թ.-ին ծնված Էդուարդ Ավետիսյանը և Ագարակ քաղաքի բնակիչ,1988թ.-ին ծնված Վազգեն Գրիգորյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը բավարար է:





