AM
6 Մայիս 2011 - 07:31 AMT

Հերթական կեղծ ահազանգն է գրանցվել պայթուցիկ սարքի տեղադրման մասին

Մայիսի 5-ին՝ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական տարածքների դատարանի շենքի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), մեկ մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի վայր ժամանած կինոլոգիական խմբերի և սակրավորների կողմից կատարվել է շենքի զննում, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը: