AM
6 Մայիս 2011 - 09:28 AMT

ՀՀ պետական բուհերը խոշոր հարկ վճարողների ցուցակում են

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք առաջին եռամսյակում, բարեխիղճ կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնց մեջ առաջատարը Երևանի պետական համալսարանն է (106-րդ տեղ) 155 մլն. վճարման ցուցանիշով: Հաջորդում են Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը (116-րդ տեղ) և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (220-րդ տեղ) համապատասխանաբար 146 մլն. և 77 մլն. Ցուցանիշներ, հայտնում է կրթության ու գիտության նախարարության մամլո ծառայությունը:

Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել ավելի քան 741 մլն. դրամ: