AM
6 Մայիս 2011 - 09:42 AMT

“Հայկական ժամանակ”: ԱԱԾ-ը մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել է “Ալրաղացի Լյովի” մերձավորին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մերձավոր անձանցից մեկին` Արմեն Սարգսյանին: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթը:

Ինչպես գրում է թերթը, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՀՀ ԱԱԾ-ի ` Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

“Գայդ” մականունով հայտնի Արմեն Սարգսյանը ԱԺ պատգամավորի թիկնազորից է: Նա 2008-ին Երևանի Խանջյան փողոցում գտնվող “Օդնոկլասսնիկի” սրճարանում Անդրանիկ Բաբայանին սպանելու գործով դատապարտվել է կես տարվա ազատազրկման: