Մայիսի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ»-«Միկա» հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես Շիրակի մարզում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջոցով կազմակերպում է չարտերային չվերթ։
Մայիսի 11-ին, ժամը 14։30-ին Գյումրիից Երևան ուղևորվող գնացքի միջոցով մայրաքաղաք կժամանեն շուրջ 1000 ֆուտբոլասերներ։ Հանդիպման ավարտից հետո ֆուտբոլասերները նույն երթուղով կվերադառնան Գյումրի։
Հիշեցնենք, որ գավաթի եզրափակիչը կայանալու է 20։00-ին, հայտնում է «Շիրակ» ակումբի մամուլի քարտուղարությունը:





