ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, անդրադարձել է Սևանի թերակղզում ծառերի հատման մասին լուրերին:
Նախարարն ասել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ մի քանի տարածքներ ճանաչվել են հանրային լողափի կազմակերպման համար նախատեսված գոտի: Նախարարի խոսքով, այդ լողափները լինելու են անվճար, և ստեղծվում են քաղաքացիների հանգիստը Սևանի ափին կազմակերպելու համար:
“Իրավական պետություն” քաղաքացիական նախաձեռնությունը հայտնել էր, որ հանրային լողափ կազմակերպելու համար, մայիսի 8 -ի դրությամբ Սևանի թերակղզում հատվել է 115 ծառ։





