ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 12 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քվեարկությունը տապալվել էր նախորդ քառօրյայի ժամանակ:
Առաջին ընթերցման օրնագծին կողմ քվեարկեցին կոալիցիոն խմբակցությունները, ՀՅԴ խմբակցությունը քվեարկեց դեմ: Երեկ Ելույթ ունենալով ԱԺ-ում և ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրինագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ձևավորել: Հանձնաժողովը զբաղվելու է մի շարք հարցերով` 500-600 պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրմամբ, շահերի բախման նկատմամբ վերահսկողության իրականցմամբ, էթիկայի նորմերի նկատմամբ վերահսկողության իրականցմամբ:





