AM
13 Մայիս 2011 - 05:18 AMT

Վազգեն Խաչիկյանի առոջղական վիճակը կրկին վատացել է սկանդալային ձայնագրությունների պատճառով

Մայիսի 12-ին Ազգային ժողովում խոսք է գնացելսոցիալական ապահովության պետական ծառայության և դրա նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մասին: Ինչպես նշում է «Հրապարակը», Վերահսկիչ պալատի նախագահն իր հաշվետվության մեջ անդրադարձել է հիմնադրամում հայտնաբերված խախտումներին և դրանց արդյունքում դատախազություն ուղարկված նյութերին:

Թերթի աղբյուրը պատմում է, որ իր պաշտոնավարած շրջանում Խաչիկյանը հաճախ էր մեկնում Վրաստան` հանգստանալու և զվարճանալու: Կերուխումերից մեկի ժամանակ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը վտանգավոր հայտարարություններ է արել, այդ թվում նշելով որոշ պաշտոնյաների անուններ: Այդ հայտարարությունները տեսագրվել ու ձայնագրվել են, ապա հայտնվել համապատասխան պաշտոնյաների սեղաններին:

Թերթի տեղեկություններով, վերջին օրերին Խաչիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է, սակայն ասում են` այս անգամ հոգեկան առողջության մասին է խոսքը: Նրա հետ կապվել չի հաջողվում անգամ ընկերներին: