Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհային պատահարի հետեւանքով մահացել է երեք հայ: «Honda Civic» մեքենան սլացել է մեծ արագությամբ եւ բախվել է սյանը` կիսվելով երկու մասի: 20-ամյա Ա.Գալոջյանը, 2 տարեկան Գ.Նգոյանը եւ 43-ամյա Ա.Կասյանը տեղում մահացել են: Ինչպես հաղորդում է «Հայոց աշխարհը»վթարը տեղի է ունեցել անցած գիշեր:





