AM
14 Մայիս 2011 - 04:58 AMT

Ջանվելյանի որդիներին ձերբակալել են Հատիսի գյուղացիների վրա ինքնաձիգից կրակելու համար

Մայիսի 11-ին Հատիս գյուղի բնակիչների և տեղի օլիգարխ ընտանիքի` ջանվելյանների միջեև բախումներ էին տեղի ունեցել, հաղորդում է «Հայկական ժամանակը»: Ըստ ականատեսների, «Արզնի» տոհմային թռչնաբուծական, տոհմաբուծական և խոզաբուծական ընկերությունների նախագահ Ջանվելյանների աշխատակիցները Հատիս գյուղից ոչ հեռու գտնվող դաշտում գյուղացիների ուղղությամբ ինքնաձիգներից կրակ էին բացել, ինչին գյուղացիները, չնայած եղել են անզեն, բայց, այնուամենայնիվ, համարժեք պատասխան էին տվել:

Թերի փոխանցմամբ, մայիսի 13-ի առավոտյան իրենց տներից ոստիկանության Աբովյանի բաժին բերման էին ենարկել երեք գյուղացիներիմ, այդ թվում` գյուղի դպրոցի պատմության ուսուցչին: Բայց գյուղացիների համառության և պայքարի շնորհիվ ոստիկանությունը տեղի տվեց, և երեք ուշ երեկոյան գյուղացիները ազատ արձակվեցին: «ՀԺ»-ի տեղեկություններով, մայիսի 11-ի միջադեպին ակտիվ մասնակցություն ունեցած Մանվել Ջանվելյանի որդիները ձերբակալվել են: